Առաջին նախաբժշկական օգնություն
Միջատների խայթոցներ
Մեղուների, իշամեղուների և այլ միջատների խայթոցները բավականին ցավոտ են։ Բացի այդ, նրանք կարող են լուրջ վտանգ ներկայացնել ալերգիա ունեցող որոշ անձանց կյանքի համար։ Ավելի վտանգավոր են խայթոցները, որոնք տեղակայված են մարդու բերանի խոռոչում կամ նրա շուրջը, որովհետև այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց և շնչառության խիստ դժվարացում։
ՆՇԱՆՆԵՐԸ
- խայթած տեղի առկայություն, խայթը կամ մաշկի տակ երևացող թունավոր պարկիկը,
- ցավ խայթոցի շրջանում,
- այտուց և կարմրություն խայթոցի շրջանում,
- ալերգիկ ռեակցիաներ, որոնք արտահայտվում են քորով, ցանով, աչքերի կոպերի այտուցով, շնչառության դժվարացումով և գիտակցության տարբեր խանգարումներով։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՑՈԻՆԸ
- Հեռացրեք միջատին մաշկի մակերեսից։
- Եթե մաշկի տակ երևում է խայթը, զգուշորեն հեռացրեք այն։ Բռնեք խայթի ստորին հատվածից այնպես, որ ճնշում չգործադրվի խայթի պարկիկին։ Խայթի պարկիկի վրա ճնշումը կարող է բերել թունավոր պարկիկի ճզմվելուն և նպաստել թունավորման շարունակմանը։
- Լվացեք խայթոցի շրջանը ջրով և օճառով։ Ծածկեք այն մաքուր գործվածքով։
- Եթե տուժածը գերզգայուն է միջատի խայթոցի նկատմամբ, ապա ճնշումով վիրակապեք և հնարավորության դեպքում անշարժացրեք վնասված մասը։ Ահազանգեք կամ ինքներդ տեղափոխեք տուժածին բուժհիմնարկ։
- Խայթոցի շրջանում դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
- Եթե խայթոցը տեղակայված է պարանոցի կամ բերանի շրջանում, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր՝ վերին շնչուղիների այտուցը կանխելու նպատակով։ Կազմակերպեք նրա արագ տեղափոխումը մոտակա բուժհիմնարկ։
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Օձերի կծածներից, կարիճների և միջատների խայթոցներից հնարավոր է խուսափել՝ հետևելով ստորև բերված խորհուրդներին։
- Հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները։
- Հագեք երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ։
- Դրեք տաբատի փողքերը գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։
- Օգտվեք ռետինե օղակապից՝ տաբատի փողքերը գուլպայի մեջ դնելու տեղում, որպեսզի միջատները չանցնեն հագուստի տակ։
- Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։
- Հագեք երկարաճիտ և ամուր կոշիկներ։
- Օձի պատահելիս մի՛ տրորեք, մի՛ անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք և եղեք ուշադիր, որովհետև շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
- ժամանակ առ ժամանակ ստուգեք` ձեր հագուստի վրա միջատներ կա՞ն, թե ոչ։
- Վերադառնալով տուն՝ ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը՝ միջատներ կամ նրանց խայթոցները հայտնաբերելու համար։
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն